Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սյունեցիները՝ խաղից դուրս

«Հրապարակ»․ Սյունեցիները՝ խաղից դուրս

Fri, 20 Mar 2026 08:05:00 +0400


Ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ՔՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ լրագրողներին թեեւ վստահեցրեց, թե նեղացած չէ ՔՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ՔՊ-ի՝ Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված պատգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։ Ասում են՝ այն օրը, երբ ՔՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ կապանցի Դավիթ Դանիելյանը շտապել է Երեւան։ Ի դեպ, կապանցի Մարինա Ղազարյանը եւս չի միացել թիմին, սակայն ասում են՝ նա Կապանի կառույցից դուրս է եկել եւ տեղափոխվել ՔՊ-ի Մասիվի կառույց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ․ Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի

Արտակարգ․ Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի Wed, 28 Oct 2026 19:52:05 …