Առաջիկայում ընդդիմությունն ամբողջական գնահատականով հանդես կգա

Առաջիկայում ընդդիմությունն ամբողջական գնահատականով հանդես կգա

Sun, 14 Jun 2026 15:12:21 +0400


Մենք այսօր ևս լինելու ենք ԿԸՀ դիմաց՝ բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և Սահմանադրությամբ. հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Ըստ էության, ԿԸՀ-ն ունի երկու ընտրություն՝ կա՛մ առաջնորդվել այս ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունները, կա՛մ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողքներին պատշաճ գնահատական տալ և առաջնորդվել մեր ժողովրդի կամահայտնության պաշտպանության՝ ԿԸՀ գործառույթով», – նշել է նա։

Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրությունյանը մասնակցած որոշ ընդդիմադիր ուժերի միջև։

«Առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգա, որովհետև ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա»,- հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին Sat, 04 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով