«Հրապարակ»․ Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում

«Հրապարակ»․ Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում

Fri, 20 Mar 2026 08:10:00 +0400


Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգեւավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի «ուրախ ավտոբուսը» եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով` կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում: Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին, լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Ի դեպ, ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջին վիճակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի՝ նույն պեռաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենդանական ծագման սնունդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան Փաշինյանի թեւերի տակ ձմերուկ դրեց, հայ ժողովրդի ոտքի տակ` օճառ

Եվրոպան Փաշինյանի թեւերի տակ ձմերուկ դրեց, հայ ժողովրդի ոտքի տակ` օճառ Fri, 08 May 2026 …