Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր

Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր

Tue, 31 Mar 2026 13:49:50 +0400


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հանդես է եկել քննադատությամբ՝ անդրադառնալով իշխանությունների և լրատվամիջոցների հարաբերություններին։

Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունները տարբեր քայլերով փորձում են ճնշում գործադրել լրագրողների վրա՝ այդ թվում դատական գործընթացների միջոցով, ինչը, ըստ նրա, վկայում է, որ նրանք պատրաստ են գնալ մինչև վերջ՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Օհանյանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում լրագրողների համար ամենակարևորը չվախենալն է և շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը՝ անկախ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից։ Նա նշել է, որ խոսքի ազատությունը հիմնարար արժեք է և այն սահմանափակելը հեշտ չէ, քանի որ դա հասարակության բնական պահանջներից է։

Անդրադառնալով քաղաքական ընդհանուր իրավիճակին՝ Օհանյանը կարծիք է հայտնել, որ իշխանության ներսում նկատվում է լարվածություն և անորոշություն։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները իշխանության համար ստեղծել են անհանգստություն, և նրանք վստահ չեն իրենց ապագայի հարցում։

«Լրագրողների գլխավոր խնդիրն այն է, որ չվախենան, մենք պետք է շարունակենք մեր գործը՝ անկախ նրանից, թե Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանն ինչեր կխոսեն: Ռուբեն Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանն ինչո՞վ են Շմայսից տարբերվում, Շմայսը դեռ կգար, ներողություն կխնդրեր, կասեր՝ «անգրագետ մարդ եմ»»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ արձանագրեց Պուտինը

Ի՞նչ արձանագրեց Պուտինը Wed, 01 Apr 2026 22:45:28 +0400 «Ռուսաստանի նախագահն արձանագրեց, որ Արցախի շուրջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով