Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Եթե վաղը Պուտինն ասի՝ Սյունիքն Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞

Եթե վաղը Պուտինն ասի՝ Սյունիքն Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞

Thu, 02 Apr 2026 11:24:31 +0400


Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ հնչեցնելով կոշտ գնահատականներ։

Պատգամավորը հարցադրումով կասկածի տակ է դրել իշխանությունների դիրքորոշումը՝ նշելով, որ եթե անգամ հնչեն հայտարարություններ, որոնք կասկածի տակ կդնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իշխանությունները կարող են հետևել այդ տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունները չեն ընդունում իրենց պատասխանատվությունը և հակված են մեղքը բարդել այլոց վրա։

«Եթե վաղը Պուտինն ասի՝ Սյունիքն Ադրբեջանի տարածք է, ինքը պետք է այդպես ճանաչի՞»,- ասել է նա:

Միաժամանակ Մանուկյանը խոսել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հիշատակի օրվա մասին՝ ընդգծելով, որ այդ օրերը հայ ժողովրդի համար ունեն երկակի զգացողություն։ Նրա գնահատմամբ՝ մի կողմից կա հպարտություն՝ զինվորների հերոսության և ժողովրդի համախմբվածության համար, իսկ մյուս կողմից՝ հիասթափություն և դավաճանվածության զգացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փորձում են վերացնել դիմադրության հնարավոր կենտրոնները

Փորձում են վերացնել դիմադրության հնարավոր կենտրոնները Tue, 07 Jul 2026 14:17:30 +0400 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, …