«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու. Հրաչուհի Միրզոյան
Tue, 31 Mar 2026 17:19:04 +0400

Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը գրել է.
«Սիրելի լրագրողներ, ընկերներ, հեռու-մոտիկ բարեկամներ,
Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։
Պահպանում եմ սկզբունքային մոտեցումներս, շարունակում եմ աշխատել նոր, այդ թվում մերձ քաղաքական նախագծեր/գործիքներ ներկայացնելու ուղղությամբ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր