Քեզ գնահատական տալու համար բավական է լսել Սասուն Բադասյանին․ Մասխուդյան
Tue, 31 Mar 2026 23:47:49 +0400

Ես էլ չգիտեի, որ մենք՝ Կանդազի ու մեր նման տղաներս, պետք է արյունով անցած լինեինք մարտի դաշտով, հետո հասնեինք Գորիսի հրաձգարան, որ դու վերջապես «տեսնեիր» մեզ։ Կամ՝ պետք է բունկերից դուրս գայիք, որ նկատեիր մեզ ու արժանացնեիր քո ուշադրությանը։
Քեզ գնահատական տալու համար բավական է լսել Սասուն Բադասյանին՝ այն մարդուն, ով Գորիսում «Էռատո» ջոկատն էր պարապում, ում մեծ ոգևորությամբ նշանակեցիր կորպուսի հրամանատար, իսկ հետո նույն արագությամբ ազատվեցիք նրանից։ Սա արդեն հստակ ցույց է տալիս, թե ինչ արժեք ունեն ձեր որոշումներն ու «գնահատականները»։
Մենք մեր գործը արել ենք մարտի դաշտում՝ առանց բեմադրության ու ձևականության։ Իսկ դուք մնացել եք խոսքերի ու կեղծ գնահատականների մակարդակում։
Գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր