«Հրապարակ»․ Միքայել Մինասյան անուն-ազգանունը, հավանաբար, շատ է ծանր ազդել նրա վրա

«Հրապարակ»․ Միքայել Մինասյան անուն-ազգանունը, հավանաբար, շատ է ծանր ազդել նրա վրա

Wed, 01 Apr 2026 09:15:22 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Վրթանես քահանա Բաղալյանն է:

– Տեր Հայր, կիրակի օրը` Ծաղկազարդի տոնին, Սուրբ Աննա եկեղեցու ներսում հերթական խառնակչությունն ու բախումը եղան, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատարագի կեսից` մարդկանց ճեղքելով հասնել խորանի մոտ: Սուրբ պատարագի ժամանակ քաոս էր տիրում, արդյունքում երկու 18-ամյա երիտասարդի մեղադրանք է առաջադրվել, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է ձերբակալվել: Առաջիկա կիրակի օրն էլ` ապրիլի 5-ին, Սուրբ զատկի տոնն է: Ոմանք մտավախություն ունեն, որ Փաշինյանն այդ կարեւոր եկեղեցական տոնն էլ կարող է իր գործողություններով ու ներկայությամբ փչացնել….

– Եթե նա՝ որպես երկրի ղեկավար, կամ կառավարության անդամներն իսկապես ցանկանան գնալ եկեղեցի եւ պատշաճ ձեւով մասնակցել Սուրբ պատարագի, ապա չեն անի նման սադրիչ քայլեր: Նրանք ունեն մեծ հնարավորություններ, կարող են եկեղեցիներին նախապես տեղյակ պահել, ապա գնան մայր տաճար կամ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, իրենք որը ցանկանան: Արարողակարգի համաձայն՝ իշխանությունը կարող է պատշաճ կերպով տոնել ցանկացած եկեղեցական տոն, բայց զարմանալի է` այս մարդիկ չեն ուզում եկեղեցական կարեւոր տոներին ներկայանալ պատշաճ կերպով: Այս մարդիկ նախընտրում են սրբազաններին կալանավորել, այլ ոչ թե նրանց հետ պատարագի մասնակցել: Պատարագի են գնում կեսից, երբ եկեղեցին մարդկանցով լեփ-լեցուն է: Հրմշտոց են ստեղծում, լավ իմանալով, որ իրենց հակաեկեղեցական արշավի պատճառով հասարակության մեծամասնությունն իրենց չի ընդունում: Անվտանգության աշխատակիցները սկսեցին հրմշտել եկեղեցու հավատացյալներին, ինչի արդյունքում դպրոցահասակ եղբայրները հայտնվեցին իրավապահների թիրախում: Չի կարելի դպրոցահասակ երեխաներին երկար ու մտասեւեռուն ձեւով նայել: Անվտանգության աշխատակիցներից մեկը` ականատեսների վկայությամբ, հարվածել է երեխաների ծնողին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այդ տհաճ միջադեպը: Ես մի բան լավ չհասկացա, այդ տղայի եղբորը եւ Գեւորգ Գեւորգյանին ինչո՞ւ ձերբակալեցին: Նա իրավիճակն էր խաղաղեցնում ընդամենը:

– Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում եկեղեցի այցելել` իր անհավատ ու աթեիստ կողմնակիցների ուղեկցությամբ:

– Նախ ասեմ, որ նա իրավունք չունի եկեղեցում քաղաքական շոուներ անելու: Դրանով նա ծեսի կատարումն է խոչընդոտում: Նա չսպասեց մինչեւ վերջ անգամ, հետ գնաց, արդյունքում տեղի ունեցավ միջադեպը: Այդ մարդը չունի պատարագի մասնակցելու կուլտուրա, նա կեսից թողեց, դուրս եկավ, հենց այդ հրմշտոցների արդյունքում արժանացավ հասարակության հակազդեցություններին: Իրավապահների ապօրինության մասին այս պարագայում ավելորդ է խոսելը: Հիմնական սադրիչին պատասխանատվության ենթարկելու փոխարեն այն երիտասարդներին են ենթարկում պատասխանատվության, որոնք իրավիճակի զոհերն են: Միքայել եւ Դավիթ Մինասյաններն այժմ անտեղի մեղադրյալի կարգավիճակում են: Հատկապես Միքայել Մինասյան անուն-ազգանունը, հավանաբար, շատ է ծանր ազդել նրա վրա: Դեռահաս երիտասարդ է, բնական է, որ հրմշտոցներին այդպես պետք է արձագանքեր, իհարկե, ես հասարակությանը խորհուրդ եմ տալիս՝ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանից եւ մյուսներից հեռու մնալ, հատկապես երիտասարդներին եմ այս խորհուրդը տալիս, քանի որ նրանց ներկայությունը վտանգ է մեր հանրության համար: Երբ անվտանգության աշխատակիցները քաշքշում էին սարկավագներին, աչքիս առաջ եկավ այն օրը, երբ քաղաքացիական հագուստով անձինք մայր տաճարում` դեկտեմբերին հրմշտում էին կարգ պահող ոստիկաններին: Ստեփան Ասատրյանին ուղեկցող ոստիկաններին շատ նման էին, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ նույն մարդիկ էին: Վատ է, որ մեր իրավապահ մարմիններում նման մարդիկ կան, հուսով եմ, որ իշխանափոխությունից հետո նրանք կենթարկվեն պատասխանատվության` անօրեն պահվածքի համար: Ես մեր հանրությանն ուժ, համբերություն եւ իմաստնություն եմ մաղթում, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել, ինչի արդյունքում մենք ունենանք աստվածապաշտ, եկեղեցասեր, հայրենասեր իշխանություններ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա`ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին

Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա`ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին Wed, 01 Apr…

11 րոպե ago

Նիկոլիզմի «ֆենոմենը»՝ կարմիր գծերի բացակայություն

Նիկոլիզմի «ֆենոմենը»՝ կարմիր գծերի բացակայություն Wed, 01 Apr 2026 17:45:41 +0400 2020թ. 44-օրյա պատերազմում կանխորոշված…

13 րոպե ago

«Պրն Փաշինյան, Դուք դավաճան եք». Մոսկվայում՝ Փաշինյանին

«Պրն Փաշինյան, Դուք դավաճան եք». Մոսկվայում՝ Փաշինյանին Wed, 01 Apr 2026 17:44:23 +0400 Մոսկվայ կատարած…

14 րոպե ago

Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել, այլ  պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել

Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել, այլ  պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել Wed,…

19 րոպե ago

Պարտավոր ենք ամեն ինչ անել, որ տարածաշրջանում խաղաղություն լինի․ Էրդողան

Պարտավոր ենք ամեն ինչ անել, որ տարածաշրջանում խաղաղություն լինի․ Էրդողան Wed, 01 Apr 2026 17:30:48…

27 րոպե ago

ՌԴ օդանավակայանում ո՞վ է դիմավորել Փաշինյանին

ՌԴ օդանավակայանում ո՞վ է դիմավորել Փաշինյանին Wed, 01 Apr 2026 17:23:22 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն…

35 րոպե ago