Նիկոլիզմի «ֆենոմենը»՝ կարմիր գծերի բացակայություն

Նիկոլիզմի «ֆենոմենը»՝ կարմիր գծերի բացակայություն

Wed, 01 Apr 2026 17:45:41 +0400


2020թ. 44-օրյա պատերազմում կանխորոշված պարտություն տանելուց հետո նիկոլիզմը մեկ խնդիր է լուծում՝ ամեն գնով պահել իշխանությունը, ստորադասելով պետական ու ազգային շահերը, կատարելով թշնամու բոլոր պահանջները, մուրալ «խաղաղության պայմանագիր»՝ ստորացուցիչ պայմաններով, երկիրը տանելով վերջնական կապիտուլյացիայի:

Մաս 1

2018-ին երիտհայերն իշխանությունը «վերցնելուց» հետո հայտարարեցին, որ իրենք որեւէ գաղափարախոսության կրող չեն, եւ տարիների ընթացքում այդ դատարկությունը լցվեց Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդող եւ իրարամերժ, հաճախ իրար հակասող մանիպուլյատիվ խոսույթով, ինչը շատ հաճախ անվանում են նիկոլիզմ։ Նիկոլիզմն ամբողջական ընկալելու համար անհրաժեշտ է վերլուծել Նիկոլ Փաշինյանի էությունը, մասնավորապես՝ Նիկոլ լրագրողի, գործընկերոջ, ընդդիմադիր գործչի, քաղաքական գործչի, վարչապետի եւ, վերջապես` մարդու տեսակը։

Մինչեւ 2006թ․ Նիկոլի հետ հազվադեպ էինք հանդիպում, տարվա մեջ մի քանի անգամ․ մեկ անգամ՝ «Հայկական ժամանակ» թերթի ֆինանսական հաշվետվության հարցով, իսկ մնացածը՝ հարցազրույցների առիթներով։ 2006-ին, երբ նախաձեռնվեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, մեր հանդիպումները դարձան հաճախակի, քննարկվում էին երկրի զարգացման տարբեր ոլորտները։ Նիկոլն այն քչերից էր, որ մասնակցում էր բոլոր քննարկումներին եւ փորձում էր իր ոչ «ստանդարտ» տեսակետներն արտահայտել։ Արդեն այդ ժամանակ նկատելի էր, որ ցանկացած հարցի շուրջ եթե իր կարծիքը հավանության չէր արժանանում, նա այլ կարծիքներ չէր ընկալում, եւ մարդկանց չլսելու այդ բնավորությունը դարձավ իշխանավարման ժամանակ գործելաոճ, ավելին՝ այն դարձրեց նաեւ իր «քաղաքական» խմբակի գործելաոճը։

Հաճախ, երբ իր տեսակետին հակառակ կարծիքները դառնում էին համընդհանուր, նա հավասարակշռությունից կարող էր դուրս գալ: Վերջերս, օրինակ, նման իրավիճակ արձանագրվեց, երբ պարգեւավճարների հարցում հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ։ Նա հայտարարեց. «․․․եթե ժողովուրդը դեմ է, թող նորից հեղափոխություն անի, բերի Սերժ Սարգսյանին»։
Այս գործելաոճը ժամանակի ընթացքում էլ ավելի զարգացրեց եւ դարձրեց իր գոյատեւման բանաձեւը. «․․․եթե ինձ չեք հանդուրժում, ուրեմն այլընտրանքը նախկիններն են», եւ այդ նպատակով տասնամյակներ շարունակ նախկին ռեժիմի դեմ պայքարող, այդ թվում՝ իր գործընկեր քաղաքական ուժերին լուսանցք մղեց, չեզոքացրեց, իսկ 2021-ին ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ փաթեթով ձեւավորեց իր «հաճախորդներին»՝ քաղաքական մրցակցային ֆոն ապահովելու համար։

Նա բնավորության մի առանձնահատուկ գիծ եւս ունի․ ելնելով իր շահերից, կարող է ցանկացած մարդու առաջ խոնարհվել ու նվաստանալ, նույն ձեւով կարող է ցանկացած հեղինակություն անտեսել՝ անցնելով բոլոր մարդկային սահմանները։ Եվ դա դրսեւորվեց իր իշխավարման ընթացքում, երբ փողոցային բառամթերքով պատասխանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ նախկինում խոնարհվում ու ենթարկվում էր, ինչպես հիմա է քսմսվում Էրդողանին ու Ալիեւին։ Վերջերս էլ ականատես եղանք, թե մետրոյում ինչպես է ղեկավարին ոչ հարիր, առավել եւս տղամարդուն ոչ վայել կեցվածքով հարձակվել արցախցի կնոջ ու երեխայի վրա: Իսկ կարճ ժամանակ անց, հասկանալով, որ իր գահավիժող վարկանիշը զրոյանում է, ներողություն հայցեց։ Ամենավտանգավորը՝ նա չունի կարմիր գծեր ընդհանրապես, առավել եւս՝ մարդկային հարաբերություններում, եթե կա անձնական ու քաղաքական շահ։

Շարունակելի

Պետրոս Մակեյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համակարգչային խաղի վաճառքով կվերանորոգեն միջնադարյան ամրոցը

Համակարգչային խաղի վաճառքով կվերանորոգեն միջնադարյան ամրոցը Thu, 23 Apr 2026 03:00:52 +0400 Warhorse Studios-ը բարեգործական…

34 րոպե ago

Սամվել Կարապետյանը հանդիպել է իր թիմի մի շարք անդամների հետ

Սամվել Կարապետյանը հանդիպել է իր թիմի մի շարք անդամների հետ Thu, 23 Apr 2026 01:15:28…

2 ժամ ago

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել Thu, 23 Apr 2026 01:00:58 +0400 Ամերիկյան «Տիկին պետքարտուղարը»…

3 ժամ ago

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում Thu, 23 Apr 2026 00:00:28 +0400 Բիլ եւ Մելինդա…

4 ժամ ago

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել Wed, 22 Apr 2026 23:55:06 +0400 Պենտագոնը հայտարարել…

4 ժամ ago

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է Wed, 22 Apr 2026 23:45:14 +0400…

4 ժամ ago