«Հրապարակ»․ Կիեւն իր գործընկերներին օգնում է պաշտպանվել՝ զենք չի տրամադրում

«Հրապարակ»․ Կիեւն իր գործընկերներին օգնում է պաշտպանվել՝ զենք չի տրամադրում

Wed, 01 Apr 2026 12:15:15 +0400


Հարցազրույց Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմը մտադիր են Իրանի հետ դիմակայության ավարտից հետո մեծացնել ճնշումն Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար՝ պահանջելով տարածքային զիջումներ։ Այսինքն՝ դուրս բերել ուկրաինական զորքերը սեփական օկուպացված տարածքից։ Ինչպե՞ս է Կիեւը մտադիր հակազդել Վաշինգտոնին։

– Ուկրաինան, ինչպես ընդգծել է նախագահ Զելենսկին, շահագրգռված է պատերազմի արագ ավարտով։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի պահանջը՝ Դոնեցկի մարզի չօկուպացված տարածքների հանձնման վերաբերյալ, նույնիսկ մի կողմ դնելով ագրեսորին հանգստացնելու համար տարածքային զիջումների արդարացիության հարցը, պայմաններ է ստեղծում Ռուսաստանի համար՝ հարձակվելու Ուկրաինայի հարեւան տարածաշրջանների վրա։ Ուկրաինայի խնդիրն է՝ համոզել Թրամփի վարչակազմին նման որոշման՝ ԱՄՆ շահերի համար ռիսկերի մասին։ Ինչպես 1938 թվականին Չեխոսլովակիայի դեպքում, ագրեսորի պահանջների բավարարումը, ամենայն հավանականությամբ, նոր պահանջներ ներկայացնելու հիմք կդառնա։ Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի սահմանադրության մեջ եւս երկու ուկրաինական մարզ (Զապորոժիեն եւ Խերսոնը) նշված են որպես Ռուսաստանի մարզեր։ ԱՄՆ-ն ստիպված կլինի կա՛մ ուղղակի բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ, կա՛մ ընդունել իր կողմից տրամադրված անվտանգության երաշխիքների անհուսալիությունը։

– Ուկրաինայի նախագահը նշել է նաեւ, որ վերջերս ուկրաինական պատվիրակությունը Մայամիում հանդիպել է Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, սակայն բանակցությունները որեւէ արդյունք չեն գրանցել։ Իրավիճակն այս պահին որքանո՞վ է փակուղային, ի՞նչ ռիսկեր կան։

– Բանակցությունների հիմնական հարցը տարածքայինն է։ Հիմնական ռիսկն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի վաճառքի ժամանակավոր դադարեցումն է՝ ճնշում գործադրելու համար։ Օրինակ՝ Իրանի պատերազմի պատճառով սեփական պաշարները սպառելու պատրվակով։ Այս պայմաններում հատկապես դժվար է ապահովել Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական հրթիռային հարվածներից։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի համար քաղաքականապես դժվար կլինի երկար ժամանակով դադարեցնել նման մատակարարումները։

– Վերջերս Զելենսկին տարածաշրջանային այց կատարեց Մերձավոր Արեւելք, որից հետո ազդարարեց Ծոցի երկրների հետ պատմական պայմանավորվածությունների մասին, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Թեհրանն արձագանքեց, որ հույս ունեն՝ տարածաշրջանի երկրները «չեն ընկնի Ուկրաինայի ծուղակը»։

– Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին մեկնաբանել է Իրանի մեղադրանքները՝ նշելով, որ ոչ մի ուկրաինական անօդաչու թռչող սարք չի հարձակվել Իրանի տարածքի վրա։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանին փոխանցված հազարավոր իրանական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա։ Ուկրաինան օգնում է Մերձավոր Արեւելքի իր գործընկեր պետություններին՝ պաշտպանել իրենց տարածքն իրանական հարձակումներից, այլ ոչ թե մատակարարել հարձակողական զենք։

– Իրանն Ուկրաինային համարում է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիայի մասնակից՝ Մերձավոր Արեւելքի հակամարտության գոտի անօդաչու թռչող սարքերի «մասնագետներ» ուղարկելու պատճառով: Ավելի վաղ Զելենսկին նման առաջարկ արել էր Ծոցի երկրներին։ Ինչպիսի՞ն է պաշտոնական Կիեւի արձագանքը Թեհրանի առարկումներին։

– Իրանը փաստացի ընդունում է, որ իր ռազմավարությունը հարեւան պետությունների դեմ ագրեսիան է։ Ուկրաինան եւ Պարսից ծոցի երկրները ռազմատեխնիկական կապերի երկար պատմություն ունեն, որոնք, բնականաբար, զարգացել են սեփական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտության պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին

ՌԴ ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Wed, 01 Apr 2026…

14 րոպե ago

Իրանական հակամարտությունը ձգձգվում է՝ չնայած Թրամփի հավաստիացումներին

Իրանական հակամարտությունը ձգձգվում է՝ չնայած Թրամփի հավաստիացումներին Wed, 01 Apr 2026 19:30:03 +0400 Մարտի 30-ին…

15 րոպե ago

18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում. Վարդևանյան

18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում. Վարդևանյան Wed, 01 Apr…

18 րոպե ago

Աշխարհասփյուռ հայությունը մշտապես է զգացել ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրվածությունը

Աշխարհասփյուռ հայությունը մշտապես է զգացել ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրվածությունը Wed, 01…

21 րոպե ago

Մենք, հնարավոր է, կորցնենք Ռուբինյանին

Մենք, հնարավոր է, կորցնենք Ռուբինյանին Wed, 01 Apr 2026 19:15:02 +0400 Մեռնում է ՔՊ-ի կարեւորագույն…

30 րոպե ago

Ոտքը` ծնկից ներքեւ կտրվել է

Ոտքը` ծնկից ներքեւ կտրվել է Wed, 01 Apr 2026 19:08:59 +0400 Երեկ «Հրապարակ»-ը գրել էր,…

36 րոպե ago