Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Իրանի դեմ պատերազմը վերջնագծին է, իսկ ՆԱՏՕ-ն՝ միակողմանի փողո՞ց․ ինչ է ասել Ռուբիոն

Իրանի դեմ պատերազմը վերջնագծին է, իսկ ՆԱՏՕ-ն՝ միակողմանի փողո՞ց․ ինչ է ասել Ռուբիոն

Wed, 01 Apr 2026 13:30:15 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները «տեսնում է վերջնագիծ» Մերձավոր Արևելքում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցում, սակայն դա տեղի չի ունենա առաջիկա օրերին։

«Վաշինգտոնը տեսնում է վերջնագիծ Իրանի հետ պատերազմում։ Դա այսօր կամ վաղը չէ, բայց մարտական ​​գործողությունների ավարտը կգա», – նշել է նա։

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել, և ապագայում հնարավոր է երկու կողմերի միջև ուղիղ հանդիպում։

Նա նաև ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնը, հավանաբար, ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։

«Դա նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է, բայց մենք պետք է գնահատենք, թե արդյոք ՆԱՏՕ-ն մնում է արդյունավետ դաշինք, թե դարձել է միակողմանի փողոց», – հավելել է պետքարտուղարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկանդալը շարունակվում է․ Իրանը հերքեց Թուրքիայի տարածած սուտը

Սկանդալը շարունակվում է․ Իրանը հերքեց Թուրքիայի տարածած սուտը Tue, 31 Mar 2026 22:30:33 +0400 Թուրք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով