Վիրահատվել եմ, առողջական խնդիրներ ունեմ
Wed, 01 Apr 2026 13:26:25 +0400

Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հանդիպում է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի և քաղաքապետարանի վերահսկողության վարչության ներկայացուցչի հետ։
Հիշեցնենք, որ ծնողները բողոքի ակցիա են անցկացնում, պահանջելով մանկապարտեզի տնօրենի հրաժարականը:
Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցից հետո նա դուրս է եկել սենյակից։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է տնօրենը մեկնաբանում իր հասցեին հնչող մեղադրանքները և արդյոք պատրաստվում է հրաժարական տալ։ Ի պատասխան՝ Միրիբյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ և վերջերս վիրահատվել է։ Նա լրագրողներին խնդրել է չտալ հարցեր և հնարավորություն տալ, որպեսզի հաստատությունը շարունակի իր բնականոն աշխատանքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր