Կալանավորված Դավիթ Մինասյանը փաստաբանին միայն մեկ հարց է տվել
Wed, 01 Apr 2026 13:38:11 +0400
Դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն որոշմանը, որով 18-ամյա դպրոցականը կալանավորվել է երկու ամսով՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով, փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ նախօրեին Դավիթ Մինասյանը չէր հասկանում, թե իր հետ ինչ էր տեղի ունենում, իրեն ուր են տանում, միակ հարցը, որ Դավիթնը տվել է, այն է եղել, թե ինքը դպրոցը ավարտելու հնարավորություն կունենա, թե ոչ:
«Ես այս հարցի պատասխանը չունեմ և այն ակնկալում եմ և դատարանից, և քննչական մարմիններից, և ընդհանրապես էս հասարակության որոշ ներկայացուցիչներից, որոնք էս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան»,- ասել է փաստաբանը: