Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Ցավով եմ ասում՝ հետազոտությունն ընդամենը 2 րոպե է տևել․ փաստաբան

Ցավով եմ ասում՝ հետազոտությունն ընդամենը 2 րոպե է տևել․ փաստաբան

Wed, 01 Apr 2026 18:45:33 +0400


Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ, իբրև, Դավիթ Մինասյանը փորձել էր հարվածել Փաշինյանին։

Փաշինյանի թիկնապահները ցանկացել էին ճանապարհ բացել, հրել՝ երիտասարդին, իսկ վերջինս էլ նշել էր, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ։ Սա առիթ էր դարձել, որ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթրակեն Դավիթին ու եղբորը՝ Միքայելին։

Այսօր արդեն կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին աջակցություն հայտնելու համար այս պահին դատախազության առաջ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։

Դավիթ Մինասյանի փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը, ակցիայի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ չի հասցրել տեսակցել իր պաշտպանյալին։

«Ցավով եմ ասում՝ հետազոտությունն ընդամենը 2 րոպե է տևել։ Բժիշկներին խնդրեցինք սպասել, որ բերենք բժշկական թղթերը, որ տեսնեն՝ ինչի մասին է խոսքը, գուցե լրացուցիչ հետազոտության կարիք լինի, բայց Դավիթին անմիջապես տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ։ Մայրը մտավ, որ բժիշկներին թղթերն ու դեղերը փոխանցի»,- ասաց նա։

Հիշեցնենք նաև, որ Դավիթը փոքրուց ունի առողջական խնդիր, շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Նշենք, որ միջադեպի առնչությամբ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միքայելը, թեև ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց խափանման միջոց է կիրառվել երկրից չբացակայելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանին քննադատած երիտասարդի բերանը փակողն է

Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանին քննադատած երիտասարդի բերանը փակողն է Wed, 01 Apr 2026 14:09:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով