Աշխարհասփյուռ հայությունը մշտապես է զգացել ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրվածությունը
Wed, 01 Apr 2026 19:24:26 +0400

«Սամվել Կարապետյանը հայկական Սփյուռքի կողքին է։ Աշխարհասփյուռ հայությունը մշտապես է զգացել ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրվածությունը։
2020 թվականի օգոստոսին Բեյրութի քաղաքային նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից տուժած և ծանր վիճակում գտնվող հայ համայնքն անմիջապես զգաց ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարպետյան հոգածությունը»։ Այս մասին հայտնում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։
«Ազգային բարերարը 200 հազար դոլար տրամադրեց պայթյունի հետևանքով վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար նաև հասցեական աջակցություն 10-ը հազարական դոլար, զոհված հայերի ընտանիքներին։», – նշել են կուսակցությունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր