Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Ում են ազատել պաշտոնից

Ում են ազատել պաշտոնից

Tue, 31 Mar 2026 20:48:57 +0400


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից։ Այս մասին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Հարությունյանի 2026 թվականի մարտի 30-ի դիմումը` կարգադրում եմ.

2026 թվականի ապրիլի 1-ից Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞վ է ազգային պետականության գաղափարը խանգարում ՀՀ իշխանությանը

Ինչո՞վ է ազգային պետականության գաղափարը խանգարում ՀՀ իշխանությանը Mon, 28 Sep 2026 15:44:24 +0400 Հայաստանի …