Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը

Thu, 12 Nov 2026 14:30:24 +0400


Euronews-ը հաղորդում է, որ ավելի քան 45 երկրների առաջնորդներ հավաքվում են Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի իններորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի հիբրիդային արշավները Եվրոպայում։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիտկոֆը, ինչպես սպասվում է, կժամանեն Իռլանդիա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարճատև բանակցություններից հետո։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա կառավարական պատվիրակությունների հետ և կմասնակցի լիագումար նիստերին։ Նա նաև կմասնակցի «Ուկրաինայի բարեկամներ» միջոցառմանը, որը կազմակերպել են Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։

Հեռուստաալիքի թղթակիցը նշում է, որ Իռլանդիայի ոստիկանությունը բարձր պատրաստվածության վիճակում է «բոլոր հնարավոր սցենարների» համար, այն բանից հետո, երբ երեկ առավոտյան Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի հարյուրավոր դպրոցներում ստացվել են կեղծ ռումբի մասին սպառնալիքներ։

Գագաթնաժողովի օրակարգում ներառված են նաև մրցունակության, էներգետիկ անվտանգության և միգրացիայի հարցեր, ինչպես նաև սպասվում է Իտալիայի, Դանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարություն։

Հավելենք, որ գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով