Լիահույս ենք, որ մոտ ապագայում կրկին բեմում կտեսնենք
Wed, 13 May 2026 20:51:33 +0400

Հարգելի պարոն Թոխատյան, արդեն երկրորդ անգամ մենք համատեղ ուժերով հաղթահարեցինք ճակատագրի խոչընդոտները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վիրաբույժ Սուրեն Ստեփանյանը։
«ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Ա․Ա․Մուրադյանի ամենօրյա ուշադրությունը Ձեր բուժման ընթացքին, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ղեկավարության, վիրաբույժների, անէսթեզիոլոգների, ինտենսիվ թերապիայի մասնագետների, ռադիոլոգների, էնդոսկոպիստների, բազմաթիվ բժիշկների, բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը, Ձեր ընտանիքի, հարազատների հոգատարությունը, ջանքերը տվեցին իրենց արդյունքը:
Լիահույս ենք, որ մոտ ապագայում Ձեզ կրկին կտեսնենք բեմում»,- գրել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր