Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Լիբանանում բազմաթիվ զոհեր կան․ կրկին Իսրայելն է հարվածել

Լիբանանում բազմաթիվ զոհեր կան․ կրկին Իսրայելն է հարվածել

Fri, 19 Jun 2026 13:30:30 +0400


Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։ «Ալ Ջազիրա»-ի տեղեկություններով՝ զոհերի թիվերն առնվազն 16-ն է։

ՑԱԽԱԼ-ն իր հերթին հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել, քանի որ «Հզբոլլահի» կողմից իբրև թե հրադադարի ռեժիմը խախտվել է: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերն այս կապակցությամբ հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե «Հզբոլլահը» չխախտի այն:

Միաժամանակ, Reuters-ը գրում է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար և հրաժարվում է դուրս բերել զորքերը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց բանակը կպահպանի անվտանգության գոտին Լիբանանի հարավում՝ չնայած Իսրայելի զորքերը դուրս բերելու Իրանի պահանջներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Tue, 08 Sep 2026 22:30:55 +0400 Միացյալ …