Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Տոն, որն անպատիժ կարող են ոտնահարել

Տոն, որն անպատիժ կարող են ոտնահարել

Sun, 05 Jul 2026 10:48:49 +0400


Այսօր Հայաստանը նշում է Սահմանադրության օրը՝ Հանրապետության Հիմնական օրենքի օրը, որը պետք է լիներ պետության ինքնիշխանության, ժողովրդի իրավունքների և օրենքով իշխանության կողմից ժողովրդի կամքը հարգելու և ընդունելու բարձրագույն իրավական երաշխիքը։

Սակայն դժվար է խոսել Սահմանադրության իրական տոնի մասին, երբ հենց այս օրերին Սահմանադրությունը բազմիցս կոպտորեն խախտվել է գործող իշխանության կողմից, իսկ Սահմանադրական դատարանը, որը կոչված էր լինելու դրա վերջին պաշտպանը, փաստացի հրաժարվել է կատարել այդ առաքելությունը՝ կանգնելով նրանց կողքին, ովքեր ժողովրդից խլել են ընտրության իրավունքը։

Կրկնենք` Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել Սահմանադրությունը, և սա փաստ է։
Եվ այստեղ անխուսափելիորեն առաջանում է հետևությունը. եթե Հիմնական օրենքը կարելի է անպատիժ ոտնահարել, եթե սահմանադրական սկզբունքները դառնում են ոչ թե իշխանության համար պարտադիր նորմ, այլ քաղաքական նպատակահարմարության առարկա, եթե բռնաբարվում է ժողովրդի ֆունդամենտալ իրավունքները, ապա միանշանակ քայքայվում են պետության իրավական ամրության հիմքերը, իսկ ժողովուրդը՝ որպես երկրում իշխանության միակ կրող, վերածվում է ընդամենը իշխանության վերարտադրության «մատերիալի»։
Սահմանադրությունը գոյություն չունի տարին մեկ անգամ հնչող հանդիսավոր ելույթների համար։
Այն գոյություն ունի՝ պաշտպանելու պետությունը, ժողովրդին և օրենքը իշխանության կամայականությունից:
Իսկ եթե այն ինստիտուտը, որը պարտավոր էր պահպանել Սահմանադրությունը, չի կատարում իր պարտականությունը, ապա սահմանադրական կարգի նկատմամբ վստահության կորստի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր պետք է կանգնած լինեին դրա պաշտպանության դիրքերում։
Այսօր Սահմանադրության օրն է։ Սա այն օրն է, երբ հասարակությունն իրավունք ունի հարցնելու. արդյո՞ք Սահմանադրությունը Հայաստանում գործում է բոլորի համար հավասարապես, թե՞ այն այլևս դադարել է լինել պետության բարձրագույն օրենքը։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքա՜ն պիտի հավատքից դուրս լինես, որ էջիդ Փաշինյանի հետ նկարը դնես

Ինչքա՜ն պիտի հավատքից դուրս լինես, որ էջիդ Փաշինյանի հետ նկարը դնես Sat, 15 Aug 2026 …