Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը

Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը

Sun, 05 Jul 2026 11:00:24 +0400


Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է դիտարկել Միացյալ Նահանգների հետ երկխոսության անցկացումը՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի հավաստիացումներից հետո։

Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, Փեզեշկիանը ասել է մասնավորապես, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած ծովային բլոկադայի պատճառով Իսլամական Հանրապետությունը հայտնվել է տնտեսական ճգնաժամի եզրին եւ եթե բանակցությունները չշարունակվեն, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալու։

Իրանական Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Խամաթին էլ ասել է, որ երկրում առկա է պարենի եւ դեղորայքի դեֆիցիտի ռիսկ արդեն առաջիկա շաբաթներին։ Այդ ամենը հաշվի առնելով է, որ «Ռահբարը» համաձայնել է ԱՄՆ հետ բանակցությունների անցկացմանը, ընգծելով, որ համաձայնագրին հավանություն կտա, միայն եթե համաձայնագրի պայմաններին համաձայնություն տա Ազգային անվտանգության Բարձրագույն խորհուրդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. ռուս պաշտոնյա

«Ռուսական երկաթուղիները» բաց են Հայաստանի հետ երկխոսության համար. ռուս պաշտոնյա Tue, 01 Sep 2026 15:53:14 …