Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Սա քաղաքական հաշվեհարդար է

Սա քաղաքական հաշվեհարդար է

Fri, 12 Jun 2026 13:20:16 +0400


ԿԸՀ-ի որոշումը, որով անվավեր են ճանաչվել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ԲՀԿ-ում գնահատում են որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլ։ Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ անվավեր ճանաչված են հենց այն երկու ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն գրանցել էր համեմատաբար բարձր աջակցություն։ Տոնոյանը նշել է, որ այդ որոշման հետևանքով անվավեր է համարվել ավելի քան 200 քվե, ինչի արդյունքում կուսակցությունն այլևս չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։

ԲՀԿ խոսնակը տեղի ունեցածը որակել է որպես հարված ժողովրդավարությանը և արդար ընտրությունների սկզբունքներին՝ այն դիտարկելով որպես քաղաքական հետապնդում և հաշվեհարդար ընդդիմադիր ուժի նկատմամբ։

Տոնոյանը նաև հիշեցրել է, որ քվեարկության հաջորդ առավոտյան ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով ԲՀԿ-ն հաղթահարել էր անցողիկ շեմը։ Սակայն, նրա պնդմամբ, կարճ ժամանակ անց հրապարակված տվյալներում պատկերը փոխվել է, և կուսակցությունն արդեն դուրս է մնացել խորհրդարան անցնող քաղաքական ուժերի ցանկից։

«Սա հարված է ժողովրդավարությանը, արդարությանը, քաղաքական հետապնդում է, քաղաքական հաշվեհարդար է ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«ԵԽԽՎ զեկույցը հաստատում է մեր բարձրացրած խնդիրների լրջությունը»․ ԲՀԿ հայտարարությունը

«ԵԽԽՎ զեկույցը հաստատում է մեր բարձրացրած խնդիրների լրջությունը»․ ԲՀԿ հայտարարությունը Tue, 29 Sep 2026 17:08:48 …