Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Wed, 01 Apr 2026 19:42:44 +0400
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերին, ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն Հայաստանի Հանրապետությունում հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել»,- նշել է նա։
Այնուհետև հավելել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել էր»։