Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Wed, 01 Apr 2026 20:30:48 +0400


Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի Դաղստանի եւ Չեչնիայի ինքնավար հանրապետություններում տեղի ունեցած ուժգին անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումները դեռեւս 872 տուն մնում է հեղեղված վիճակում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻ նախարարությունը։

Ըստ այդմ, Դաղստանում ջրածածկ է եղել 822 բնակելի տուն եւ 1221 տնամերձ հողամաս, որոնք գտնվում են 7 բնակավայրում։ Վնասված է նաեւ 58 ավտոմոբիլային ճանապարհային տեղամաս։ Չեչնիայում դեռ ջրածածկ է 50 բնակելի տուն եւ 10 տնամերձ հողամաս։ Մեկ օրում ջրից «ազատագրվել» են 208 բնակելի տուն եւ 323 տնամերձ հողամաս։ Հեղեղումների հետեւանքով տարհանվել է 2681 մարդ եւ 892 միավոր տեխնիկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով