Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Դեռեւս 800 տուն հեղեղված է

Wed, 01 Apr 2026 20:30:48 +0400


Հյուսիսային Կովկասում՝ Ռուսաստանի Դաղստանի եւ Չեչնիայի ինքնավար հանրապետություններում տեղի ունեցած ուժգին անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումները դեռեւս 872 տուն մնում է հեղեղված վիճակում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻ նախարարությունը։

Ըստ այդմ, Դաղստանում ջրածածկ է եղել 822 բնակելի տուն եւ 1221 տնամերձ հողամաս, որոնք գտնվում են 7 բնակավայրում։ Վնասված է նաեւ 58 ավտոմոբիլային ճանապարհային տեղամաս։ Չեչնիայում դեռ ջրածածկ է 50 բնակելի տուն եւ 10 տնամերձ հողամաս։ Մեկ օրում ջրից «ազատագրվել» են 208 բնակելի տուն եւ 323 տնամերձ հողամաս։ Հեղեղումների հետեւանքով տարհանվել է 2681 մարդ եւ 892 միավոր տեխնիկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևում զոհերի թիվն աճում է

Կիևում զոհերի թիվն աճում է Fri, 03 Jul 2026 12:00:36 +0400 Կիևում ռուսական հարվածի հետևանքով …