Ի՞նչ է կատարվում Hayat-ում. անդամները լքել են խումբը
Wed, 01 Apr 2026 20:42:44 +0400
HAYAT-ի սիրելի հանդիսատես
Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք:
Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին
Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով