Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին
Wed, 01 Apr 2026 21:28:54 +0400
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ անդրադարձել է տնտեսությանը, նշելով, որ այն զարգանում է լավ տեմպերով։
«Նախանցյալ տարում շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար։ Իսկ նախորդ՝ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ, օրինակ, հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է։ Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը։
Այս կապակցությամբ, իհարկե, մենք Ձեզ հետ նույնպես խոսել ենք, որոշ հարցեր, իմ կարծիքով, բավական կարևոր են մեր հարաբերությունների համար։ Դրանք են, օրինակ, էներգետիկան, գյուղատնտեսությունը, որը ես արդեն նշեցի»,- ասել է Պուտինը։