Իրանի առաջնորդը վերջապես խոսեց․ ողջ է և պայքարելու է
Thu, 02 Apr 2026 11:30:54 +0400
Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային։ Այս մասին իր X-ի էջում երկար ժամանակ անց առաջին անգամ գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Ես վճռականորեն հայտարարում եմ, որ Թեհրանի հետևողական քաղաքականությունը դիմադրությունը շարունակելն է»,– գրել է նա։
Համանման հայտարարություն էր ավելի վաղ արել Իրանի արտգործնախարարությունը, նշելով, որ իրանական հանրությունը պատրաստ չէ նույնիսկ քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի նոր առաջնորդը «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից իբր հրադադարի խնդրանք է ստացվել։