Ցորենից հետո հիմա էլ պարարտանյութեր են գնում Հայաստան․ Օվերչուկ

Ցորենից հետո հիմա էլ պարարտանյութեր են գնում Հայաստան․ Օվերչուկ

Thu, 02 Apr 2026 13:23:27 +0400


Ռուսական եւ ղազախական բեռների տեղափոխումը Հայաստան՝ Ադրբեջանով եւ Վրաստանով, ձեռնտու է բոլորին, ինչը նաեւ հաստատվում է փոխադրումների մեծ քանակությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ասել է նաեւ, որ դեպի Հայաստան՝ Ադրբեջանով եւ Վրաստանով ռուսական եւ ղազախական բեռների փոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել բառացիորեն մի քանի օրվա ընթացքում։

«Երկաթգծով առաջին բեռը, որը մտավ Հայաստան, ռուսական ցորեն էր։ Հիմա արդեն ուղարկվում են պարարտանյութեր։ Բեռների նոմենկլատուրան ավելանում է։ Դա ձեռնտու է բոլորին՝ եւ Ռուսաստանին, եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին եւ Վրաստանին։ Բոլորը նոր եկամտի աղբյուր են ձեռք բերել եւ Ռուսաստանը դրանում անմիջական մասնակցություն ունի»,- ասել է Օվերչուկը։ Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի ռեգիոնի երկրների հետ զարգացնի առեւտուրն ու ավելացնի բեռնափոխադրումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել

Համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել Tue, 27 Oct 2026 23:30:15 +0400 Գազի համաշխարհային պահանջարկը կշարունակի…

19 րոպե ago

«Խորին ցավակցություն Մգերին»․ Անիտայի հուզիչ խոսքը՝ Մհեր Արմենիային

«Խորին ցավակցություն Մգերին»․ Անիտայի հուզիչ խոսքը՝ Մհեր Արմենիային Tue, 27 Oct 2026 23:15:07 +0400 Մհեր…

34 րոպե ago

Թրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանը

Թրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանը Tue,…

48 րոպե ago

TRIPP համաձայնագիրը ԱԺ -ում, հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելից․ Օրվա կարևոր իրադարձությունները

TRIPP համաձայնագիրը ԱԺ -ում, հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելից․ Օրվա կարևոր իրադարձությունները Tue, 27 Oct…

50 րոպե ago

Կամ լույսն են անջատում, կամ՝ ջուրը, կամ՝ գազը

Կամ լույսն են անջատում, կամ՝ ջուրը, կամ՝ գազը Tue, 27 Oct 2026 22:45:46 +0400 Ամեն…

1 ժամ ago

Վարդան Մինասյանը վերադառնում է

Վարդան Մինասյանը վերադառնում է Tue, 27 Oct 2026 22:40:51 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր…

1 ժամ ago