Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Ցորենից հետո հիմա էլ պարարտանյութեր են գնում Հայաստան․ Օվերչուկ

Ցորենից հետո հիմա էլ պարարտանյութեր են գնում Հայաստան․ Օվերչուկ

Thu, 02 Apr 2026 13:23:27 +0400


Ռուսական եւ ղազախական բեռների տեղափոխումը Հայաստան՝ Ադրբեջանով եւ Վրաստանով, ձեռնտու է բոլորին, ինչը նաեւ հաստատվում է փոխադրումների մեծ քանակությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ասել է նաեւ, որ դեպի Հայաստան՝ Ադրբեջանով եւ Վրաստանով ռուսական եւ ղազախական բեռների փոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել բառացիորեն մի քանի օրվա ընթացքում։

«Երկաթգծով առաջին բեռը, որը մտավ Հայաստան, ռուսական ցորեն էր։ Հիմա արդեն ուղարկվում են պարարտանյութեր։ Բեռների նոմենկլատուրան ավելանում է։ Դա ձեռնտու է բոլորին՝ եւ Ռուսաստանին, եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին եւ Վրաստանին։ Բոլորը նոր եկամտի աղբյուր են ձեռք բերել եւ Ռուսաստանը դրանում անմիջական մասնակցություն ունի»,- ասել է Օվերչուկը։ Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի ռեգիոնի երկրների հետ զարգացնի առեւտուրն ու ավելացնի բեռնափոխադրումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները Sat, 25 Jul 2026 15:32:44 +0400 Հայաստանի …