Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ

Wed, 15 Apr 2026 13:45:47 +0400


Նկատել եմ ևս մեկ կարևոր առանձնահատկություն Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ՝ դա անադեկվատ ձևանալն է, ավելի ճիշտ՝ ձևացնելը, թե իրենք իբր սուրբ անմեղություն են և ոչինչ չեն հասկանում։ Այս մեթոդը հայերենում կարելի է ձևակերպել այսպես՝ «գժի տեղ դնելու» նուրբ արվեստը։

Օրինակ՝ աչքերը կլորացրած, լիովին լուրջ դեմքով ասում են․ «Իսկ ինչո՞ւ ռուսները պետք է բարձրացնեն գազի գինը կամ կրճատեն տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ»։
Լո՞ւրջ։

Եվ քանի որ իրենք իրենց ներկայացնում են որպես քաղաքականապես միամիտ-անմեղսունակ, պատասխանեմ․ Գազը, բաց շուկաները, տնտեսական արտոնությունները, բաց աշխատաշուկան՝ այս ամենը տրվել է Հայաստանին, որովհետև մեզ համարել են դաշնակից։ Իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները վարում են հակառուսական քաղաքականություն և ձգտում են ենթարկվել այնպիսի աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, որոնք նպատակ են դնում թուլացնել կամ ոչնչացնել Ռուսաստանը, ապա ռուսները տրամաբանորեն մտածում են, որ դոտացիա չեն տա այն երկրի տնտեսությանը, որը որոշել է գնալ հակառուսական ուղղությամբ։
Եվ եթե Փաշինյանին կամ նրա ինչ-որ ճարպիկ թիմակցի թվում է, թե ռուսները դա չեն հասկանում, ապա նրանք ոչ միայն սխալվում են, այլ ճակատագրական անկապ խաղերի մեջ են մտնում՝ սեփական ժողովրդին հերթական անգամ խաբելով ։

Ավելին, սրանց տեղեկացնեմ, որ ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ը չեն բացելու իրենց շուկաները Հայաստանի համար և չեն մատակարարելու երկիր էներգակիրներ, հացահատիկ, պարարտանյութեր և էլի լիքը մեզ համար ծայրահեղ անհրաժեշտ հումք ամենաէժան գներով։ Այսպիսով, պետք չէ ձևացնել միամիտ կամ անմեղսունակ․ պետք է ընդունել, որ ներկայիս իշխանությունների հակառուսական քաղաքականությունը երկիրը հասցրել է տնտեսական կոլապսի եզրին։

Իսկ թուրքերի և ադրբեջանցիների առաջ Փաշինյանի իշխանությունների նվաստացումների ու քծնանքի մասին ընդհանրապես լռում եմ։ Սա արդեն քաղաքականություն չէ, այլ հակապետական և հակահայկական հետևողական քայլերի համակարգ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ Tue, 25 Aug 2026 …