Մահացել է դերասան Սերգեյ Բիստրիցկին
Thu, 02 Apr 2026 17:30:46 +0400

63 տարեկանում մահացել է ռուս դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Բիստրիցկին։ Այս մասին հայտնում է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունը։ Բիստրիցկին ավարտել է ՎԳԻԿ-ի Սերգեյ Գերասիմովի եւ Թամարա Մակարովայի արվեստանոցը։ Որպես դերասան առաջին անգամ էկրաններին երեւացել է 1979 թվականին՝ «Անավարտ դաս» կինոնկարում։ Նկարահանվել է ավելի քան 40 կինոնկարներում եւ սերիալներում, այդ թվում՝ «Ժառանգություն» «Դանիել իշխան Գալիցկին»։ «Կամենսկայա», «Առաքյալը»։ Հայտնի է նաեւ որպես դուբլյաժի դերասան։ Հնչյունավորել է Մեթ Դեյմոնին եւ Մեթյու Պերիին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր