Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկում են գործարքի մանրամասները
Thu, 02 Apr 2026 18:30:59 +0400

Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչները քննարկում են հրադադարի եւ Հորմուզի նեղուցի բացման ապագա գործարքի մանրամասները։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Քննարկումներն ընթանում են ուղիղ կամ միջնորդների միջոցով։
Գործարքի կնքման հավանականությունը սակայն դեռ անորոշ է։ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան կոչ են անում շարունակել պատերազմը։ Սպիտակ տան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, սակայն խորհուրդ են տալիս նախագահ Թրամփին՝ իրավիճակի դե-էսկալացիայի ուղիներ գտնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր