Հայկազ Բաղմանյանին Բերդում լավ են հիշում
Thu, 02 Apr 2026 18:41:50 +0400

Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ, 56 միլիոն դրամ։
Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիներին չգիտե՞ր Հ․ Բաղմանյանին պատկանող գույքի ապօրինի ծագման մասին, որպեսզի «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու» գործընթացի շրջանակներում դրանք ավելի վաղ բռնագանձելու հայց ներկայացրած լիներ` ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ հանկարծ իմացավ այդ մասին ու գործի անցավ։ Մինչդեռ Հայկազ Բաղմանյանը 1993-1999 թվականներին զբաղեցրել է գնդի, բրիգադի հրամանատարի պաշտոն։
Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչներն ասում են, որ քաղաքի բարձունքում գտնվող, անտառտնտեսությանը պատկանող, պաշտպանության նախարարությանը հանձնված երկահարկանի մի մեծ շենքկա, այն թալանվել է հենց 1990-ական թվականներին, երբ Բաղմանյանը Բերդի զորամասի հրամանատարն էր, hետո՝ բրիգադի հրամանատարը։
Բերդի բնակիչներն ասում են, որ այդ շենքն այժմ էլ գտնվում է ՊՆ հաշվեկշռում։ Բայց Բերդցիները նաեւ հիշում են, որ երբ Հ․ Բաղմանյանը` զինծառայության բերումով Բերդից տեղափոխվեց, այդ նույն օրը Պառավաքար-Վազաշեն ճանապարհի վրա իշխող կարևոր բարձունք-հենակետը` առանց դիմադրության հանձնվեց Ադրբեջանի զինուժին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր