«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից

«Հրապարակ»․ Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից

Fri, 03 Apr 2026 08:15:18 +0400


Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։

Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված՝ ուղարկել են դպրոցին։ Սակայն Փաշինյանի արցախատյաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍՆ-ից վերջերս դպրոցներին ուղարկված շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կա՛մ հեռացնել հերոսների անկյունը՝ դրոշը ներառյալ, կա՛մ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։

Սկզբում Արմավիրի փոխմարզպետն է որպես սուրհանդակ գնացել, սակայն չի կարողացել ճնշել Կարինե Սմբատյանին եւ ձեռնունայն հեռացել է։ Ապա անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանն է դպրոց այցելել ու տնօրենին հորդորել՝ կա՛մ հեռացնում է, կա՛մ ինքն է հեռանում։ Սմբատյանը երկրորդ ճանապարհն է ընտրել, երեկ նաեւ գրառում էր արել. «Պաշտոնը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ եւ ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգեւոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն եւ պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով: ․․․Պարոն մարզպետ, Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Պաշտոնյան, կինն ու փեսան՝ մեղադրյալի կարգավիճակում

«Հրապարակ»․ Պաշտոնյան, կինն ու փեսան՝ մեղադրյալի կարգավիճակում Fri, 03 Apr 2026 10:15:59 +0400 Երեւանի քաղաքապետարանի,…

6 րոպե ago

Փոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»

Փոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան» Fri, 03 Apr 2026 10:05:51 +0400 Latest news from…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Նոր տնօրենը մեկուսացել է, կոլեկտիվի հետ չի շփվում

«Հրապարակ»․ Նոր տնօրենը մեկուսացել է, կոլեկտիվի հետ չի շփվում Fri, 03 Apr 2026 09:45:35 +0400…

37 րոպե ago

Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ

Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. Ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ Fri, 03…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Դատը տեւել է 13 տարի, հաղթանակի մասին զեկուցում է Աննա Վարդապետյանը

«Հրապարակ»․ Դատը տեւել է 13 տարի, հաղթանակի մասին զեկուցում է Աննա Վարդապետյանը Fri, 03 Apr…

1 ժամ ago

Դու մենակ ես, մենակ ես

Դու մենակ ես, մենակ ես Fri, 03 Apr 2026 09:00:49 +0400 Պետք չէ զարմանալ այն…

1 ժամ ago