«Հրապարակ»․ 300 միլիոն դրամ` դիվանագետների վերապատրաստմանը
Fri, 03 Apr 2026 08:25:30 +0400

Կառավարությունը ԱԳՆ «Դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին հատկացրել է 301 մլն 467 հազար 600 դրամ, որն ուղղվելու է Դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումն իրականացնելուն։
Այս գումարի շրջանակներում 20 աշխատակից պետք է վերապատրաստվի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրով, մինչեւ 120 աշխատակից` «Դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստում», «Հյուպատոսական գործունեություն» ծրագրերի, նաև օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման և այլ ծրագրերի շրջանակներում: Ինչպես նաեւ այս անձանց ստացած գիտելիքների ստուգումը պետք է կազմակերպվի։
Հավանաբար, պրոթուրքական եւ պրոադրբեջանական քաղաքական նրբություններին են ծանոթացնելու դիվանագետներին, որ Փաշինյանի մշակած արտաքին քաղաքականության դոկտրինի շրջանակներում կարողանան աշխատել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր