Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել

Fri, 03 Apr 2026 08:20:00 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի։ Վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։

Մեզ հետ զրույցում Ռ. Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարարյանի մասին է․ «Ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120 հազար դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Բայց ինչի՞ եք իրենով հետաքրքրված, ուսանող երեխա է, առաջին կուրս է բայց քոլեջ է ավարտել։ Հեռակա բաժնի ուսանողուհի է։

Գործավարության փորձ ուներ, նորմալ երեխա ա, սոցիալական խնդիր կա, վերցրել եմ` հնարավորություն տամ, էդ երեխան գործավարություն անի»։ Պետրոսյանը նշեց, որ շուտ շուտ է օգնական փոխում․ «Չեն կարողանում այն նշաձողը պահել, որը դրված է ՀԷՑ-ում՝ 18 ժամ աշխատանքային ռեժիմ, մաքուր աշխատավարձ, դասական հագուկապ, պետական համակարգի մոդել, նաև գրագիտության բարձր ցենզ, հայերենի գերազանց իմացություն։ Այս ամիսների ընթացքում 4-5 օգնական եմ փոխել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13 …