«Հրապարակ»․ Դատը տեւել է 13 տարի, հաղթանակի մասին զեկուցում է Աննա Վարդապետյանը

«Հրապարակ»․ Դատը տեւել է 13 տարի, հաղթանակի մասին զեկուցում է Աննա Վարդապետյանը

Fri, 03 Apr 2026 09:15:16 +0400


Վերջերս դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով եւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, եւ պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի կադաստրային արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ եւ դրամական միջոցներ: Նաեւ ըստ համայնքների ներկայացրել էր այն հողամասերը, որոնց նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը` գոնե մեկ մարզի օրինակով, գրավոր հարցում էինք ուղարկել Գավառի համայնքապետարան՝ խնդրելով ներկայացնել, թե ինչպես է ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում գտնվող 1.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ (շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 404 հազար դրամ), Գավառ համայնքում գտնվող՝ 0.2967 հա մակերեսով, 1.303 հա մակերեսով, 3.2104 հա մակերեսով, 0.8041 հա մակերեսով հողամասերի նկատմամբ (69 միլիոն 727 հազար դրամ), Գավառ համայնքի 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ (434 միլիոն 700 հազար դրամ) եւ 5.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ 69 միլիոն 727 հազար դրամ արժողությամբ:

Հարցրել էինք, թե տվյալ հողամասերն ում են պատկանել, աճուրդո՞վ են գնվել, ինչքա՞ն գումարով, ո՞ր թվականին: Համայնքին վերադարձնելուց հետո, տվյալ հողամասը կրկին աճուրդո՞վ է վաճառվելու, թե՞ ուղղակի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել, իսկ հողամասի սեփականատերերը շարունակելու են տնօրինել հողամասերը:

Ի պատասխան, համայնքապետարանից գրել են. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված դիմումում նշել եք միայն հողամասերի մակերեսներ, որոնք բավարար չեն հստակ նույնականացնելու՝ որ հողամասերի մասին է պահանջվող տեղեկատվությունը: Հողամասերը նույնականացնելու համար, խնդրում եմ տրամադրել կադաստրային ծածկագիր, առկայության դեպքում` հասցեներ կամ սեփականության իրավունքի վկայականների համարներ»:
Այսինքն ստացվում է, որ Գավառի համայնքապետարանում չգիտեն, թե դատախազությունն իրականում որ հողամասերն է հետ բերել, չգիտեն` ինչի մասին է խոսքը: Մենք ինքնուրույնաբար պարզեցինք, թե ում է պատկանել Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Տեղեկացանք, որ հողամասը «Սեւան» ազգային պարկը 2009 թվականին` կառուցապատման հիմունքով, 25 տարի ժամկետով վարձակալության է տվել «Կարեն» արտադրական կոոպերատիվին` վառելիքի լիցքավորման կայանի, առեւտրի եւ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով (այդ թվում` 1,2 հա՝ հանգստի գոտու եւ 0,2 հա՝ առեւտուր կազմակերպելու համար): 3 տարի անց՝ 2012-ին, ՀՀ դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ «Կարեն» արտադրական կոոպերատիվի՝ գործարքը եւ դրանից ծագող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ հողամասը վերադարձնելու պահանջով: Այսինքն, դա դեռ նախկիններն են փորձել հետ բերել: 13 տարի տեւած դատավարության արդյունքում՝ 2025-ին դատարանը հայցը բավարարել է․ «Անվավեր է ճանաչել Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սեւան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի եւ «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջեւ 2008 թ. դեկտեմբերի 30-ին կնքված եւ 2009 թ. մարտի 11-ին Սեւան նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1356/05 պայմանագիրը»: Անվավեր է ճանաչել նաեւ Կադաստրի կոմիտեի գրանցումը, պարտավորեցրել է «Կարեն» արտադրական կոոպերատիվին՝ «իր ապօրինի տիրապետման տակ գտնվող… հողամասը հանձնել «Սեւան» ազգային պարկին»: Ծովազարդ գյուղում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը եւ անհատույց իրավունքով տրամադրվել է «Սեւան» ազգային պարկին՝ կառավարման նպատակով: Չի բացառվում, որ առաջիկայում այս տարածքը «Սեւան» ազգային պարկը կրկին վարձակալությամբ տրամադրի մեկ այլ անձի: Ահա՝ այսպիսի «հերոսական» գործ է կատարել դատախազությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Mon, 05 Oct 2026 17:00:20 +0400 Հոկտեմբերի 4-ին…

17 րոպե ago

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը

Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը Mon, 05…

31 րոպե ago

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը

Վարչապետը «վատագույն» ընդդիմության պատճառով ցրել է խորհրդարանը Mon, 05 Oct 2026 16:30:55 +0400 Իսպանիայի վարչապետ…

46 րոպե ago

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ

Ժողովրդին խոշտանգել են, ասելով` տապակվիր ցավիդ մեջ Mon, 05 Oct 2026 16:03:31 +0400 Latest news…

1 ժամ ago

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա

ԱՄՆ Ֆերֆորդից դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչները․ ահաբեկչության վտա՞նգ կա Mon, 05 Oct 2026…

1 ժամ ago

Աշխարհում իրենց հետքը թողած հայերի մասին նախագիծ է մեկնարկում

Աշխարհում իրենց հետքը թողած հայերի մասին նախագիծ է մեկնարկում Mon, 05 Oct 2026 15:45:14 +0400…

2 ժամ ago