ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ ՓԲԸ-ի միջև կնքվել է եռակողմ մտադրությունների հուշագիր

ՇՄՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԶՊՄԿ ՓԲԸ-ի միջև կնքվել է եռակողմ մտադրությունների հուշագիր

Fri, 03 Apr 2026 13:06:42 +0400


ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև կնքված եռակողմ հուշագրի համաձայն կողմերը կմիավորե ներուժը՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումն է, ինչպես նաև էկոհամակարգերի վերականգնումը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր խոսքում ընդգծել է, որ ընկերությունը պարտավովել է 300 հա անտառվերականգնում իրականացնել: «18 հա արդեն վերականգնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։ 2 հա դեռևս ընթացքի մեջ է, որը նպատակ ունենք ավարտին հասցնել այս կամ հաջորդ տարի»,- ասել է Ստեփանյանը:

Շարունակելով պատասխանատու հանքարդյունաբերության թեման, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում պատասխանատու գործելավոճը բիզնես մոդելի հիմքում է և այս ծրագիրը իրականացվում է ընկերության գործունեության հիմքում դնելով հենց այդ պատասխանատվությունը՝ ուժերի ներածին չափով վերադարձնել բնությանը։

ՇՄ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշել է․

«Այս համագործակցությունը տնտեսության և բնության հավասարակշռության մասին է։ Հուշագրի կնքմամբ մենք շարունակելու ենք համատեղ անցնել մի ճանապարհ, որի հիմքում բնապահպանությունն է։ Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաև՝ երկարաժամկետ բնապահպանական համատեղ ջանքերով։ Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը կզգան Սյունիքում, ինչպես նաև մայրաքաղաքում»։

Համագործակցությունը նախատեսում է այդ թվում՝ անտառավերականգնման և անտառապատման ծրագրերի համատեղ պլանավորում, համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում, իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվությունների փոխանակում, իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։

ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժին

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Sun, 25 Oct 2026 10:15:57 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի…

8 րոպե ago

25/6 տեղամասում ինքնասոսնձվող դրոշմանիշերը քվեաթերթիկներին կպցնում են սոսնձով

25/6 տեղամասում ինքնասոսնձվող դրոշմանիշերը քվեաթերթիկներին կպցնում են սոսնձով Sun, 25 Oct 2026 10:09:18 +0400 «Ազատ…

15 րոպե ago

Մերժվել է 7 թեկնածուի գրանցում

Մերժվել է 7 թեկնածուի գրանցում Sun, 25 Oct 2026 10:05:21 +0400 Հոկտեմբերի 25-ին թվով 19…

19 րոպե ago

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է Sun, 25…

21 րոպե ago

Տանկի թնդանոթների գործարան են բացել

Տանկի թնդանոթների գործարան են բացել Sun, 25 Oct 2026 10:00:53 +0400 Գերմանական Rheinmetall ընկերությունը բիտանական…

24 րոպե ago

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ Sun, 25 Oct 2026 09:45:21 +0400 Սլովակիայի առաջնության 2026/27 մրցաշրջանի…

39 րոպե ago