Իրանը կրկին հրթիռակոծել է Իսրայելը
Fri, 03 Apr 2026 13:30:57 +0400

Իսրայելի հյուսիսային հատվածը հրթիռակոծվել է Իրանի կողմից․ հաղորդվել է յոթից ավելի թիրախների մասին, այդ թվում՝ Հայֆայի և Կիրյաթ Աթայի բնակելի թաղամասերում։
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ մեկ մարդ ստացել է թեթև վնասվածքներ: Տուժածը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Իշխանությունները շարունակում են ուսումնասիրել տարածքները՝ վնասի չափը գնահատելու և բնակիչների համար հնարավոր հետևանքները կանխելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր