Իրանը սպառնացել է հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ-ի օբյեկտներին

Իրանը սպառնացել է հզոր պատասխան տալ Մերձավոր Արևելքի ԱՄՆ-ի օբյեկտներին

Fri, 03 Apr 2026 14:00:08 +0400


Իրանը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին առավել հզոր հարվածներ կհասցնի, եթե Վաշինգտոնը թիրախավորի իրանական ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական ռազմական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նոր իշխանություններից անհապաղ գործողություններ էր պահանջել՝ սպառնալով կործանել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։

«Մենք կրկին զգուշացնում ենք, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, Իրանի զինված ուժերը կհարվածեն ավելի նշանակալի և լայնածավալ թիրախների՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դաշնակից երկրներում իրականացված ներդրումների հետ՝ հասցնելով ավելի կործանարար և հզոր հարվածներ», – հայտարարել է Զոլֆաղարին։

Նա նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ստիպեն ամերիկացիներին հեռանալ իրենց տարածքից, եթե ցանկանում են խուսափել վնասներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը

Ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը Sun, 09 Aug 2026 19:45:11 +0400…

12 րոպե ago

Առաջիկա տարիներին Հայաստանը պետք է կարողանա լուծել երկու խնդիր

Առաջիկա տարիներին Հայաստանը պետք է կարողանա լուծել երկու խնդիր Sun, 09 Aug 2026 19:30:08 +0400…

27 րոպե ago

Հզոր հրթիռային հարձակում՝ Օդեսայի վրա

Հզոր հրթիռային հարձակում՝ Օդեսայի վրա Sun, 09 Aug 2026 19:15:08 +0400 Այսօր գիշեր հզոր հրթիռային…

42 րոպե ago

Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին

Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին Sun, 09 Aug 2026 19:00:45 +0400…

57 րոպե ago

Իրանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարություն է արել

Իրանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարություն է արել Sun, 09 Aug 2026 18:45:56 +0400 Ցանկացած երկիր, որը…

1 ժամ ago

ՌԴ ԶՈւ-ն հայտարարությամբ է հանդես եկել

ՌԴ ԶՈւ-ն հայտարարությամբ է հանդես եկել Sun, 09 Aug 2026 18:30:48 +0400 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը…

1 ժամ ago