Ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը

Ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը

Sun, 09 Aug 2026 19:45:11 +0400


TRIPP-ի մեկամյակի առիթով Հայաստանում տարբեր հայտարարություններ արեցին իշխանությունները’ շեշտելով, թե դա մեր երկրի համար աննախադեպ հաջողություն է։ Ադրբեջանը իր կողմից վերահսկվող տարածքում’ Արցախի հարավում, արդեն ավարտին է հասցնում ճանապարհի շինարարությունը, որը Մեղրիի շրջանով պետք է կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Իսկ Հայաստանի կառավարությունը հեզաճկուն օրիորդի նման ոչ մի հստակ բան չի ասում իր գործողությունների մասին։ Հայաստանի տարածքում ոչ ճանապարհ է կառուցվում, ոչ էլ նույնիսկ նախագիծ կա։

Վստահ եմ, որ, ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, որով Մեղրիի շրջանում 43կմ երկարությամբ վերգետնյա կամուրջ (էստակադա) պետք է կառուցվեր Կովսականից (Զանգիլան) մինչև Նախիջևանի Որդուար (Օրդուբադ): Ադրբեջանցիները այդ կամրջով էին երթևեկելու, իսկ ներքևը’ հողը, շարունակելու էր մնալ հայերի լիարժեք հսկողության տակ։

Սա հիմա նաև Ադրբեջանին է ձեռնտու, քանի որ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե իրենք Հայաստանով անցնելով չպետք է հայ սահմանապահների երես տեսնեն, հայերի չհանդիպեն։

Խնդիրը միայն այն է, որ 1999-2001 թվականներին Ռոբերտ Քոչարյանի քննարկած այս տարբերակի շնորհիվ Արցախը մնալու էր Հայաստանին, Բերձորը և Քարվաճառը ևս մեզ էին մնալու, իսկ Մեղրին լիարժեք հայերի կառավարման տակ էր լինելու, միայն կամուրջ էր գործելու։

Այդ նախագծի համար Քոչարյանին շատերը համարում են «Մեղրին հանձնող», իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ամբողջ Արցախը, երբ Ադրբեջանի հսկողության տակ են ավելի քան 200քկմ տարածքներ ՀՀ -ից, Մեղրիով ճանապարհ տալը համարվում է «մեծ հաջողությո՞ւն»:

Չէ, դա մեծ երեսպաշտություն է, մեծ անբարոյականություն, որով իբր թե մոռացվում է 25 տարի առաջվա Քոչարյանի ձեռքբերումը, իսկ այսօրվա Փաշինյանի փաստացի դավաճանությունը համարվում է ձեռքբերում։

Մարդը հավից տարբերվում է հիշողությամբ և մտածելու կարողությամբ։

Նաիրի Հոխիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում

Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում Tue, 01 Sep 2026 19:30:36 +0400 Ռուս հայտնի…

8 րոպե ago

Էքսկլյուզիվ կադրեր. Ինչպես է ԱԱԾ-ն խոշտանգում Գագիկ Խաչատրյանին 18+

Էքսկլյուզիվ կադրեր. Ինչպես է ԱԱԾ-ն խոշտանգում Գագիկ Խաչատրյանին 18+ Tue, 01 Sep 2026 19:27:18 +0400…

12 րոպե ago

Փուչիկդ պինդ բռնիր՝ չթռնի

Փուչիկդ պինդ բռնիր՝ չթռնի Tue, 01 Sep 2026 19:15:13 +0400 Քաղաքագետ, վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝…

24 րոպե ago

Դատավորին ծանր փորձություն է սպասվում

Դատավորին ծանր փորձություն է սպասվում Tue, 01 Sep 2026 19:14:07 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ֆինանսների նախկին…

25 րոպե ago

Որոնք են այս տարվա աշնան ամենահամարձակ գույները՝ ըստ մասնագետի

Որոնք են այս տարվա աշնան ամենահամարձակ գույները՝ ըստ մասնագետի Tue, 01 Sep 2026 19:00:05 +0400…

39 րոպե ago

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Tue, 01 Sep 2026 18:59:31 +0400 Հայաստանի…

39 րոպե ago