18-ամյա Դավիթին շտապ տեղափոխել են հիվանդանոց
Fri, 03 Apr 2026 13:56:44 +0400

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը «Աբովյան» ՔԿՀ–ում կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Հիշեցնենք՝ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր