Այս գործը չի մնալու ստվերում․ Ռոբերտ Ամստերդամ

Այս գործը չի մնալու ստվերում․ Ռոբերտ Ամստերդամ

Thu, 02 Apr 2026 22:49:19 +0400


Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Տարիներ առաջ ես Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ բացահայտ առճակատման դուրս եկա Ուգո Չավեսի դեմ՝ քոլեջի ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այսօր, հետևելով Հայաստանում 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ես ունեմ «դեժավյուի» զգացողություն:
Տեսանյութերում իմ տեսածը սարսափելի է. մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետի թիկնապահը հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին՝ հրահրելով միջադեպը։

Բայց արդարադատության փոխարեն՝ վրեժխնդրություն է։ Դավիթն այսօր բանտում է, այլ ոչ թե դպրոցում՝ իր «Վերջին զանգի» արարողությանը պատրաստվելիս։
Սա պարզապես անհամաչափություն չէ, սա ցինիզմ է։ Կալանավորել առողջական խնդիրներ ունեցող պատանուն այն բանի համար, որ նրան հարվածել են ու թիրախավորել, նշանակում է՝ խոստովանել սեփական թուլությունը։ Ոչ մի ժողովրդավարական երկրում պետական պահպանության ծառայողի սադրանքը չպետք է դառնա պատճառ՝ երիտասարդի կյանքը կոտրելու համար։

Իմ փորձից գիտեմ՝ երբ իշխանությունը սկսում է պայքարել երեխաների դեմ, նա արդեն պարտվել է բարոյապես։ Դավիթը պետք է լինի տանը, իր ընտանիքի կողքին, այլ ոչ թե դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք։

Այս գործը չի մնալու ստվերում։ Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագան» ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի

Եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի Sun, 26 Apr 2026 17:15:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով