«Աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ»

«Աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ»

Fri, 03 Apr 2026 14:08:57 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ՝ գնահատելով, որ վերջին զարգացումները վկայում են գլոբալ անվտանգության համակարգի խորքային փոփոխության մասին։

Նրա դիտարկմամբ՝ Իրանի դեմ ընթացող պատերազմական գործողությունները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքի մեխանիզմները փաստացի այլևս չեն գործում։ Ոսկանյանը նշում է, որ հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքների՝ կրթական, բժշկական և դեղագործական հաստատությունների դեմ հարձակումները նոր և մտահոգիչ երևույթ են, որոնք վկայում են ուժի գերակայության մասին միջազգային հարաբերություններում։

Իրանագետի կարծիքով՝ նման գործողությունները խոսում են այն մասին, որ աշխարհը մտել է վտանգավոր նոր փուլ, որտեղ պետությունները կարող են դիմել ծայրահեղ միջոցների՝ առանց լուրջ միջազգային արձագանքի։ Նա ընդգծում է, որ եթե նման գործողությունները իրականացվեն առանձին անձանց կողմից, դրանք միանշանակ կդասվեն որպես ահաբեկչություն, սակայն պետական մակարդակով նույն քայլերը հաճախ չեն արժանանում համարժեք դատապարտման։

Ոսկանյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս զարգացումները հատկապես վտանգավոր են սահմանափակ պաշտպանական հնարավորություններ ունեցող երկրների համար։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում ավելի ու ավելի շատ պետություններ կարող են սկսել մտածել սեփական անվտանգության ապահովման այլընտրանքային միջոցների մասին, այդ թվում՝ ռազմական ներուժի ուժեղացման և նույնիսկ միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։

Իրանագետը եզրափակում է, որ ձևավորվող այս իրողությունները կարող են էապես փոխել միջազգային հարաբերությունների տրամաբանությունը և ստեղծել նոր մարտահրավերներ փոքր ու միջին պետությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի

Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի Wed, 29 Jul 2026 22:30:02 +0400 Հայաստանի…

4 րոպե ago

Սպառնում է դաժան «ծեծ տալ» Իրանին

Սպառնում է դաժան «ծեծ տալ» Իրանին Wed, 29 Jul 2026 22:15:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

19 րոպե ago

ՔՊ նիստին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները

ՔՊ նիստին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները Wed, 29 Jul 2026 21:54:16…

40 րոպե ago

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Wed, 29 Jul 2026 21:45:34 +0400 Երևանում տեղի ունեցավ…

49 րոպե ago

Այսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին

Այսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին Wed, 29…

1 ժամ ago

Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ

Քարլի Սայմոնը բացահայտել է ՝ ինչ հիվանդություն են հայտնաբերել իր մոտ Wed, 29 Jul 2026…

1 ժամ ago