Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Fri, 03 Apr 2026 14:10:12 +0400


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել ՌԴ–ի հարևան երկրների` ԵՄ անդամակցության նկատմամբ հանդուրժողականությունից։

Եվրոպան լրջորեն սկսել է մտածել ԵՄ-ում ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին՝ ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին, որոնք սրվել են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ դաշինքի ներսում հզոր հակասություններ կան, որոնք սրել է իրանական արշավը։ Եվ եվրոպացի քաղաքական հրեշները, հատկապես Բրյուսելում, լրջորեն սկսել են մտածել ԵՄ-ում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին», – Telegram–ի իր ալիքում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Նա նշել է, որ դա փոխում է աշխարհի պատկերը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ և կարող է շատ արագ լիարժեք և Ռուսաստանի նկատմամբ խիստ թշնամական ռազմական դաշինքի վերածվել։

«Ի՞նչ եմ ուզում ասել։ Ահա թե ինչ. ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական Միությանը միանալու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից։ Այդ թվում՝ 404-րդ երկրիh», – գրել է Մեդվեդևը սոցցանցում։
Այս համատեքստում նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ այն մասին, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

4 երեխա անհայր մնացին

4 երեխա անհայր մնացին Tue, 15 Sep 2026 18:45:49 +0400 Սեպտեմբերի 14-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ…

7 րոպե ago

Դավիթ Համբարձումյանը պահանջում է

Դավիթ Համբարձումյանը պահանջում է Tue, 15 Sep 2026 18:43:58 +0400 Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը…

9 րոպե ago

Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ

Երկու մարդ է մահացել Անգլիական կիսամարաթոնի ժամանակ Tue, 15 Sep 2026 18:30:50 +0400 Երկու տղամարդ…

22 րոպե ago

Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը

Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը Tue, 15 Sep 2026 18:27:30…

25 րոպե ago

ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը

ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Tue, 15…

31 րոպե ago

Նիկոլը հաղթում է Զելենսկուն

Նիկոլը հաղթում է Զելենսկուն Tue, 15 Sep 2026 18:15:12 +0400 Իբր Փաշինյան Նիկոլի ամեն ինչը…

38 րոպե ago