Շատ է հնչում՝ «Չեմ սիրում Պուտինին, որովհետև Նիկոլի հետ է»

Շատ է հնչում՝ «Չեմ սիրում Պուտինին, որովհետև Նիկոլի հետ է»

Fri, 03 Apr 2026 16:15:05 +0400


Հոգեբանության մեջ կա մի հետաքրքիր երևույթ. եթե ուզում ես հասկանալ, թե մարդն ինչ տրամադրությամբ է քեզ հանդեպ, ուշադիր հետևիր նրա մերձավորների վերաբերմունքին։ Քաղաքականության մեջ նույն սկզբունքը գործում է.

2018-ից, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, հանրության շրջանակներում անընդհատ քննարկվում է՝ նա ռուսամե՞տ է, թե թուրքամե՞տ։ Արևմտամետը չեմ նշում, որովհետև այս ուղղությունը տարան նույն տեղ՝ Թուրքիա։ Հայամետն էլ չեմ ընդգծում, քանի որ նույնիսկ նրա մտերիմները չեն համարում, որ նա հստակ այդպիսին է։

Ամեն դեպքում, հոգեբանական նույն տրամաբանությամբ կարելի է դիտարկել իրավիճակը. 8 տարի իշխանության ղեկին գտնվելու ընթացքում հարցումները փաստացի խոսում են Փաշինյանի փոխարեն. «Ռուսաստանամետ» տրամադրությունները նվազել են, իսկ հակառուսական, ռուսատյաց տրամադրությունները աճել՝ կանխատեսելիորեն՝ պայմանավորված նրա գործելակերպով։ Այսինքն՝ Փաշինյանի ազդեցությամբ ռուսատյացությունը զգալիորեն աճել է։

Այս ֆոնի վրա, երբ շրջանառության մեջ է դրվում, թե Փաշինյանը ռուսամետ է. սա իրականում Ռուսաստանի դեմ իշխանության կողմից իրականացվող հակաքարոզչության ձև է։ Եթե նույնիսկ ընդունենք Փաշինյանի փաստարկը՝ Ռուսաստանը մեզ չի օգնել, դրա համար է հանրության վերաբերմունքը փոխվել, ապա հարց է առաջանում՝ որ գլխավոր պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես է հայտարարում, որ իր վարկանիշը աճում է, երբ նույն ֆոնին Ռուսաստանի վարկանիշը նվազում է։

Այստեղ մի նրբություն կա։ Ի՞նչ է անում Փաշինյանը , որ, իր ասելով, իր վարկանիշը աճում է, բայց Ռուսաստանի վարկանիշը իջնում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենից ժողովուրդը նեղացած է, որ չի պատժել նախկիններին։ Նույն ժողովուրդը նեղացած է Պուտինից, որ այդքան հանդուրժում է Փաշինյանին։ Շատ է հնչում՝ չեմ սիրում Պուտինին, որովհետև հանդուրժում է Նիկոլին, որովհետև Նիկոլի հետ է։ ՌԴ նախագահը կարող է ասել՝ բայց դա ձե՜ր երկիրն է, դուք եք ընտրել այդ իշխանությանը, բայց հիշեցնեմ նախագահին , որ անգամ նա տարբերություն է դնում Հայաստանի իշխանության ու ժողովրդի մեջ։ Այսինքն գիտի, որ դա մեր վզին փաթաթած իշխանություն է և ներկայացնում է ոչ բոլորին ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը հատում է նաև Ռուսաստանի կարմիր գծերը։ Հենց այստեղից էլ ժողովրդի մեջ կասկած է առաջանում՝ իսկ գուցե միասի՞ն են․․․ Դա այս իշխանության կողմից ամենաարդյունավետ քարոզչությունն է՝ ռուսատյացություն սերմանելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները

Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները Fri, 03 Apr 2026 17:45:40…

13 րոպե ago

Արցախցիները թիրախավորվում են, իսկ իրավական մեխանիզմները չեն աշխատում

Արցախցիները թիրախավորվում են, իսկ իրավական մեխանիզմները չեն աշխատում Fri, 03 Apr 2026 17:36:37 +0400 Արցախի…

22 րոպե ago

Արցախցիների նկատմամբ վերաբերմունքը քննարկումների կենտրոնում

Արցախցիների նկատմամբ վերաբերմունքը քննարկումների կենտրոնում Fri, 03 Apr 2026 17:32:16 +0400 Արցախի Մարդու իրավունքների պաշտպան…

26 րոպե ago

Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա

Նիկոլը թքած կունենա այդ ամենի վրա Fri, 03 Apr 2026 17:30:30 +0400 Արդեն հստակ երևում…

28 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանին սպանողը հայտարարեց` «խաբել եմ»

Վալոդյա Գրիգորյանին սպանողը հայտարարեց` «խաբել եմ» Fri, 03 Apr 2026 17:20:18 +0400 Latest news from…

38 րոպե ago

Դառնանք զօղորմին տի տանք մեր պատմաբանների անցավորներին

Դառնանք զօղորմին տի տանք մեր պատմաբանների անցավորներին Fri, 03 Apr 2026 17:15:12 +0400 Այսօր մենք…

43 րոպե ago