Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները

Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները

Fri, 03 Apr 2026 17:45:40 +0400


Իսկ գիտե՞ք, թե որն է իրական «հիբրիդային պատերազմը», որը հենց այս րոպեին ընթանում է Հայաստանում։ Սա ոչ միայն շինծու «խաղաղության» թեման է, որը սրանք խաղացնում են նախընտրական տրամաբանության ներքո, այլև այն խեղաթյուրված իրականությունն է, որի մեջ մեզ նպատակաուղղված «տապակում» են Հայաստանի ներկայիս իշխանությունները, և այդ հիբրիդային պատերազմի հետևանքները մենք շատ շուտով կզգանք սեփական մաշկի վրա։

Ուրեմն արդեն պարզ է, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն այլևս չեն պատրաստվում հանդուրժել Փաշինյանի անտաղանդ կրկնակի խաղը մի քանի ճակատով։

Փաշինյանին արդեն հստակ հասկացրել են՝ հնարավոր չէ միաժամանակ քաղաքական համակրանք ցուցաբերել Ռուսաստանի համար հակառակորդ ուժային կենտրոնների հետ (առաջին հերթին՝ ԵՄ և ԱՄՆ) և միևնույն ժամանակ օգտվել այն բոլոր տնտեսական արտոնություններից և պրեֆերենցիաներից, որոնք տասնյակ տարիներ շարունակ Ռուսաստանն էր տալիս Հայաստանին։
Ուղերձը պարզ է՝ ուզում եք ԵՄ-ին միանալ, ձեր իրավունքն է, բայց մոռացեք էժան գազի, ռուսական շուկա արտոնյալ մուտքի և հայկական աշխատուժի արտոնյալ պայմանների մասին։

Մնալու են միայն կոշտ շուկայական հարաբերություններ. գազը՝ բազմակի անգամ թանկ, խիստ քվոտաներ, «կոշտ» մաքսային վերահսկողություն, սառը դիվանագիտություն և ցանկացած արտոնություններից ամբողջական զրկում։ Այլ կերպ ասած՝ լիովին «եվրոպական» տնտեսական համագործակցության կանոններ։

Սա ուղղակի հարված է Հայաստանի տնտեսությանը։ Ոչ թե «հնարավոր», ոչ թե «հիպոթետիկ»՝ այլ անխուսափելի։ Արդյունքում այսքանից հետո գնալու է աշխատատեղերի կրճատում, ամեն ինչի՝ հացի ու կոմունալ ծառայություններից սկսած, գների ռեկորդային բարձրացում։

Եվ սա ոչ թե աստիճանական թանկացում է լինելու, այլ գների շոկային աճ, երբ ամեն ինչ թանկանում է միանգամից և բազմակի անգամ։
Սա ոչ միայն ճգնաժամ է։
Սա սոցիալական ֆունդամենտի փլուզում է։
Հիմնական հարցը՝ արդյո՞ք ԵՄ-ն կարող է առնվազն մոտավորապես փոխհատուցել այն տնտեսական պայմանները, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։
Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։
ԵՄ-ն կարող է քաղաքական խոստումներ տալ, կարող է խաղալ աշխարհաքաղաքականություն, կարող է զինել ում ցանկանում է, բայց իր շուկաները պաշտպանում է կոշտ և առանց խղճի։
Հիշեք, թե ինչպես էին լեհերը արգելափակել իրենց սահմանները, որպեսզի ուկրաինական ապրանքները չմտնեն Լեհաստանի շուկա։
Սա էլ իրական «եվրոպական համերաշխություն»-ը։ Հիմա ևս մեկ անհարմար հարց՝ կգան՞ Թուրքիան կամ Ադրբեջանը փրկելու իրենց այսօրվա Երևանի սիրելի իշխանություններին։
Միգուցե։
Բայց այդ «փրկության» գինն այնպիսին է լինելու, որ հետևանքները կհամարենք պատերազմից ավելի վատ։ Ու այստեղ է, որ գործի է դրվում հիբրիդային պատերազմը։
Երբ այս ամբողջ կառուցվածքը սկսի քանդվել և տնտեսությունը պայթի, իշխանություններն անմիջապես կգտնեն «մեղավորին» և իհարկե, մեղավորը կլինի Ռուսաստանը։
Իսկ այն մասին, որ հենց ներկայիս ղեկավարությունն իր արկածախնդիր խաղերով ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ գիտակցաբար բերեց մեր երկիրն այս կործանարար կետին, բնականաբար լռելու են։
Կխաբեն։
Կփախնեն պատասխանատվությունից։
Կգեներացնեն խայտառակ ռուսոֆոբիա։
Իրական հիբրիդային պատերազմը հենց սա է՝ Հայաստանի «թավշյա» իշխանությունների պատերազմը սեփական ժողովրդի դեմ, որի ընթացքում օգտագործվում են վախը, ապատեղեկատվությունը, պատճառների և հետևանքների փոխարինումը և ցինիկ քաղաքական խաղը քայքայվող տնտեսության ֆոնին։
Իսկ այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը մեծ ուրախությամբ հետևելու են, թե ինչպես է Հայաստանը ինքն իրեն մահաբեր անդունդը գցում։ Ես նույնիսկ չեմ ուզում ենթադրել այս հակահայկական հիբրիդային պատերազմի հետևանքները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք Fri, 06 Nov 2026 16:15:28 +0400 Սամվել Կարապետյանը մեկ ամսով…

13 րոպե ago

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը Fri, 06 Nov 2026 16:13:48…

15 րոպե ago

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին Fri, 06…

23 րոպե ago

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից Fri, 06 Nov 2026 16:00:55 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

28 րոպե ago

Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին

Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին Fri, 06 Nov 2026 16:00:11 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

29 րոպե ago

Դուք մաֆիոզների սպասարկող դատավո՞ր եք. Հարց` Չիչոյանին

Դուք մաֆիոզների սպասարկող դատավո՞ր եք. Հարց` Չիչոյանին Fri, 06 Nov 2026 15:57:09 +0400 Latest news…

32 րոպե ago