Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվել
Fri, 03 Apr 2026 18:00:10 +0400

Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ եւ Արդարադատության նախարար Պեմ Բոնդին պաշտոնանկ է արվել։ Այս մասին իր սոցկայքի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թոդ Բլանշը։
«Պեմ Բոնդին Ամերիկայի մեծ հայրենասերն ու իմ հավատարիմ բարեկամն է։ Նա անցյալ տարվանից բարեխղճորեն կատարում է իմ Գլխավոր դատախազի պարտականությունները։ Պեմն ահռելի աշխատանք է կատարել, հետեւելով, թե ինչպես է ճնշվում ու նվազեցվում հանցավորությունը երկրում, որի արդյունքում սպանությունների թիվը նվազել է մինչեւ 1900 թվականի մակարդակը։ Մենք սիրում ենք Պեմին»,- գրել է Թրամփը՝ որպես երախտագիտության խոսք՝ ուղղված արդեն նախկին Գլխավոր դատախազին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր