Թեհրանը ծաղրում է Պենտագոնի ղեկավարին

Թեհրանը ծաղրում է Պենտագոնի ղեկավարին

Fri, 03 Apr 2026 19:00:30 +0400


Իրանական IRNА պետական լրատվական գործակալությունը այսօր՝ ապրիլի երեքին ակնհայտ ծաղրալից գրառմամբ պատասխանել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։

Հիշեցնենք, որ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին կարող է վերադարձնել Քարի դար։ Ի պատասխան էլ՝ Թեհրանից հրապարակել են Աքեմենյան Պարսկաստանի քարտեզն ու գրել, որ Իրանը «Քարի դարում» այսպիսին է եղել ու միթե Միացյալ Նահանգները պնդում է, որ այն վերականգնվի։

Հիշեցնենք, որ համաձայն Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիթի հայտարարության, Թրամփը մտադիր է մինչեւ ապրիլի վեցը գործարքի հասնել Թեհրանի հետ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել էր, որ շփումները Թեհրանի հետ շարունակվում են՝ ներառյալ նաեւ երրորդ երկրների օգնությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով